Ապրիլ 19, 2024
9791 դիտում

Հայ ծանրորդը երիտասարդական ԵԱ-ում երեկ նվաճել է փոքր մեդալ


Լուսանկարը` sportprimorye.ru


Հայաստանի ծանրամարտի հավաքականն Իսրայելում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում երեկ ունեցել է մեկ մասնակից:

Մինչեւ 23 տարեկանների մրցապայքարում ելույթ է ունեցել Ռազմիկ Օլթեցյանը (77 կգ): Հայ ծանրորդը բավարարվել է մեկ փոքր արծաթե մեդալով: Հրում վարժությունում նա 177 կգ-ով կանգնել է պատվոհարթակի երկրորդ աստիճանին:

Երկամարտում նա ցույց է տվել 314 կգ ու զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից ոսկե մեդալակիր էր դարձել Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ), որը հանդես է եկել մինչեւ 20 տարեկանների առաջնությունում:

Հայաստանի ընտրանուց Մ-20 տարեկաններում հանդես են գալու նաեւ Հակոբ Մկրտչյանը (85 կգ), Սամվել Գասպարյանը (94 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):

Մ-23-ում Կարուշ Ղուկասյանը (94 կգ) եւ Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ):

Աղջիկների մրցաշարում ելույթ են ունենալու Սոնա Պողոսյանն (75 կգ) ու Արփինե Դալալյանը (+75 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին