Ապրիլ 26, 2024
10114 դիտում

Դավիթ Հովհաննիսյանը երիտասարդական ԵԱ-ի ոսկե մեդալակիր է


Լուսանկարը` d.ibtimes.co.uk


Իսրայելի Էիլաթ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին մեդալը:

Մինչեւ 20 տարեկանների մրցաշարում պատվոհարթակի առաջին աստիճանին է կանգնել Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ):

Հայ ծանրորդը պակում վարժությունում 149 կգ-ով զբաղեցրելէ 3-րդ տեղը, իսկ հրումում ցույց է տվել 177 կգ ու գրավել առաջին տեղը:

Երկամարտի 326 կգ արդյունքով Հովհաննիսյանը նվաճել է ԵԱ-ի ոսկե մեդալ՝ երկրորդ եւ երրորդ տեղերը գրաված մարզիկներից առաջ անցնելով մեկ կիլոգրամով:

 

Երեկ աղջիկների պայքարում հանդես է եկել Իզաբելա Յայլյանը (58 կգ): Նա 190 կգ-ով ելույթն ավարտել է 5-րդ տեղում:

Հայաստանի ընտրանուց Մ-20 տարեկաններում հանդես են գալու նաեւ Հակոբ Մկրտչյանը (85 կգ), Սամվել Գասպարյանը (94 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):

Մ-23-ում՝ Ռազմիկ Օլթեցյանը (77 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ) եւ Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ):

Աղջիկների մրցաշարում ելույթ են ունենալու Սոնա Պողոսյանն (75 կգ) ու Արփինե Դալալյանը (+75 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին