1353 դիտում

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը դարձել է պատանեկան Օլիմպիական խաղերի հաղթող


Լուսանկարը` nanjing2014.org


Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը դարձել է ամառային պատանեկան 2-րդ Օլիմպիական խաղերի հաղթող:

Չինական Նանջինգում նա հավասարը չի ունեցել մինչեւ 77 կգ քաշային ծանրորդների պայքարում:

Մկրտչյանը պոկում վարժության առաջատարն է եղել ու բարձրացրել է 142 կգ-ը: Հրումում էլ հայ ծանրորդն անգերազանցելի է եղել ու գլխավերեւում պահել է 177 կգ ծանրաձողը:

Մկրտչյանը երկամարտի արդյունքում հավաքել է 319 կգ ու նվաճել Հայաստանի հավաքականի առաջին ոսկե մեդալը:

2-րդ տեղը զբաղեցրած հնդիկ Ռահուլ Ռագալային նա գերազանցել է 3 կգ-ով:

Մինչ այդ Հայաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալակիր է դարձել հրաձիգ Հրաչիկ Բաբայանը:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին