exclusive
1132 դիտում

Նագելսմանի առեղծվածը, Կվիտովայի վերադարձն ու «Տամպայի» մոտալուտ անկումը


Լուսանկարը` https://nhl.bamcontent.com

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` zimbio.com


«Up&Down»-ի գերմանացի հերոսը Յուլիան Նագելեսմանն է իր «Հոֆֆենհայմով»: Mediamax Sport-ը շաբաթվա ծայրահեղությունների շարքում ընդգրկել է նաեւ Պետրա Կվիտովային ու «Տամպա-Բեյին»:

«Հոֆֆենհայմ» ֆուտբոլային ակումբ: Թիմ, որը կոտրում է ֆուտբոլում առկա բոլոր կարծրատիպերը: Յուլիան Նագելսմանը 2-րդ տարին անընդմեջ կարողանում է Բունդեսլիգայի փորձառուների մեջ թելադրել իր կամքն ու նվաճել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր: «Հոֆֆենհայմի» ֆուտբոլը պարզ է հասկանալու համար՝ խբել ավելի շատ գնդակ, քան մրցակիցը եւ ամեն կերպ հասնել հաղթանակի: Նագելսմանի թիմն երբեք չի վախենում հարձակողական ֆուտբոլ ցուցադրել: Երբեմն տպավորիչ հաղթանակներին հաջորդում են ցավալի պարտությունները, բայց վերջնական արդյունքում «Հոֆֆենհայմն» այս պահին Եվրոպայում այն եզակի թիմերից մեկն է, որն իր համեստ ֆինանսական կարողություններով, գրանդերի հետ մրցավազքում նվաճել է Չեմպիոնների Լիգայի ուղեգիր:

Լուսանկարը` Facebook


Բունդեսլիգայի վերջին տուրում  կրայխգաունցիները սեփական հարկի տակ պարտավոր էին հաղթել Դորտմունդի «Բորուսիային»: Զուգահեռ ընթացող խաղում «Բայերի» հաղթանակը «Հոֆֆենհայմին» դուրս էր  թողնում լիգայի գոտուց: Լեւերկուզենցիներն իրենց մրցավեճի հենց մեկնարկում կարողացան այնպիսի առավելություն ստեղծել «Հաննովերի» նկատմամբ, որ արդյունքը սկսեց  ուղղակիորեն սկսեց ճնշել «Հոֆֆենհայմին»: Նագելսմանը ստիպված էր ռիսկի դիմել ու «Դորտմունդին» թելադրել առանց կենտրոն ֆուտբոլ: «Հոֆֆենհայմի» առաջադրած բաց խաղը  խայծ դարձավ «Բորուսիայի» համար: Պետեր Շտյոգերի թիմը պարտվեց 1:3 հաշվով ու ստիպված եղավ նահանջել 4-րդ հորիզնոնական:

«Հոֆֆենհամի» արագ պատասխանին «Բայերը» չդիմացավ: Լեւերկուզենցիներն օնլայն գիտակցելով, որ կորցրել են գալիք մրցաշարջանում Չեմպիոնների Լիգայում խաղալու հնարավորությունը, հուսախաբ եղան ու «Հաննովերից»  դիմակայության վերջնամասում 2  գնդակ բաց թողեցին: «Բայերը» հաղթեց  3:2 հաշվով, բայց «Հոֆֆենհայմի» թիկունքից դուրս գալ այդպես էլ չհաջողվեց: Յուլիան Նագելսմանի առեղծվածային թիմը շաբաթվա թիվ մեկ լավագույնն է:

«Տամպա-Բեյ Լայթինգ»: Հոկեյի ազգային լիգայի արեւելյան կոնֆերենցիայի եզրափակչում մրցում են «Վաշինգթոնն» ու «Տամպան»: 7 խաղից բաղկացած սերիայի մեկնարկային երկու մրցավեճում «Քեփիթալզն» անակնկալ կերպով հաղթել է ու սերիայում առջեւում է 2:0 հաշվով: Բեյը կոնֆերենցիայի հաղթողն է: Նույնիսկ Նիկիտա Կուչերովի ու Ստիվեն Ստմեկոսի պես վարպետների առակայությունն այս պահին չի փոխում ուժերի հարաբերակցությունը:

Լուսանկարը` https://nhl.bamcontent.com


«Վաշինգտոնի» կազմում խաղում են ավելի փորձառու հոկեյիստներ, որոնք նախորդ մրցաշրջանում «Պիտսբուրգից» կրած պարտությունից հետո ճիշտ դասեր են քաղել ու ընթացիկ տարում ցանկացած խաղի ժամանակ փորձում են տալ առավելագույնը: «Վաշինգտոնը» կանոնավոր առաջնության ժամանակ աչքի չընկավ ստաբիլությամբ, բայց փլեյ-օֆֆում զարմանալի հասունություն ու դիպուկություն ունի: Այնպիսի տպավորություն է, որ մրցակիցները չեն կարողանում ճիշտ գնահատել մայրաքաղաքայինների իրական ուժը:

«Տամպայի» պարագայում հետաքրքրականն այն է, որ թիմը սովորականից թույլ է անցկացնում առաջին խաղափուլը: Նրանց հաջողության գրավականը հենց մեկնարկային ճնշումն է: «Վաշինգտոնի» հետ սերիայում այս պահին ամեն ինչ այլ է: Օվեչկինն ու ընկերները խաղի հենց սկզբում վերցնում են խաղի ղեկը, որից հետո մրցակիցը չի կարողանում ուշքի գալ:  «Տամպայի» դեմ «Վաշինգթոնը» պայքարում է նրա իսկ զենքով: Սերիայի 3-րդ խաղը կայանալու է մայրաքաղաքայինների հարկի տակ: «Տամպան» փրկվելու համար ստիպված է հերոսություն անել: Գալիք խաղում պարտությունը կնշանակի հրաժեշտ տալ  չեմպիոնական հույսերին: Ջոն Կուպերի թիմն այս շաբաթվա թիվ 1 անհաջողակն է:

Պետրա Կվիտովա: Կանանց թենիսի համաշխարհային դասակարգման աղյուսակում ներկայումս 8-րդ հորիզոնականը զբաղեցնող Պետրա Կվիտովան աստիճանաբար սկսում է բարելավել դիրքերն ու վերադառնալ նախկին մակարդակին: 2011 թվականին չեխ թենիսիստուհին եղել է նույնիսկ դասակագման աղյուսակի լավագույն եռյակում: Վերջին երկու շաբաթվա ընթացքում նրա անվան դիմաց գրանցվեց  2 չեմպիոնական կոչում:  Պրահայի մրցաշարի եզրափակչում Պետրան վստահ առավելության հասավ Միխաելա Բուզարնեսկուի նկատմամբ, բայց տնային առաջնությունն այնքան հեղինակավոր չէ, որքան Մադրիդի գերմրցաշարը:

Լուսանկարը` zimbio.com


Իսպանիայում Պետրան ֆավորիտների շարքում էր, բայց հաշվի առնելով, որ մրցաշարը հավաքել էր բոլոր ուժեղագույներին, դժվար էր պատկերացնել, որ երկշաբաթյա խիտ գրաֆիկից հետո հենց Կվիտովան կդառնա հաղթող: Հատկապես մրցաշարի կիսազերափակչում նրան սպասում էր կանանց թենիսի առաջատարին՝Սիմոնա Հալեպին, պայքարից դուրս թողած Կարոլինա Պլիշկովան, ով փայլուն մարզավիճակ էր հավաքել: Չեխական հզոր զույգի դիմակայությունում ամեն ինչ կախված էր մանրուքներից: Կարոլինայի հետ խաղում պետք էր ուշադիր լինել ցանկացած մատուցման վրա: Միայն այդ մոտեցումով հնարավոր կլիներ անցնել եզրափակիչ: Պետրան հաղթահարեց  դժարություններն ու կարողացավ հասնել կարեւորեւագույն խաղին, որտեղ նրան սպասում էր Կիկի Բերտենսը:

Հոլադուհին Մադրիդում անկասելի ելույթներ էր ունեցել եւ առաջին հերթին տպավորում էր երկար խաղարկումների ժամանակ ունեցած կայունությամբ: Շարժունակության ու արագության հաշվին Բերտենսը ունակ էր փակել կորտի բոլոր կետերը: Կվիտովային հաղթանակի համար առաջին հերթին պետք էր ուժեղ մատուցումներ ու խաղի ժամանակ ոչ ստանդարտ հարվածներ, որոնք հավասարակշռությունից կհանեին Բերտենսին: Առաջին երկու սեթում ավելի լավ տեսք ուներ Կիկին, բայց մեկնարկային սեթի թայ-բրեքում հաղթանակը Կվիտովային թույլ տվեց մնալ պայքարի մեջ: 3-րդ սեթում  Պետրան հասավ բաղձալի չեմպիոնության՝ 7:6, 4:6, 6:3: Պետրա Կվիտովան կրկնեց 2011 թվականի իր արդյունքը՝ դառնալով Մադրիդի մրցաշարի կրկնակի հաղթող: Նա շաբաթվա 2-րդ լավագույնն է:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին