Ապրիլ 20, 2024
exclusive
57635 դիտում

Անմոռանալի հաղթանակ. Հարություն Մերդինյան


Լուսանկարը` rsport.ru

Լուսանկարը` rsport.ru

Լուսանկարը` rsport.ru

Լուսանկարը` sportgymrus.ru

Լուսանկարը` sportgymrus.ru

Լուսանկարը` sportgymrus.ru


Հարություն Մերդինյանը հայկական մարմնամարզության վերջին տարիների ամենավառ ու տիտղոսակիր դեմքերից է:

Նրան հաջողվել է կոտրել տարիների պատնեշներն ու երկարատեւ ընդմիջումից հետո Հայաստան մեդալներ բերել Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից:

Այդ նվաճումներից  ամենակարեւորի մասին էլ մարմնամարզիկը պատմում է Mediamax Sport«Անմոռանալի հաղթանակ» շարքում:

Անցած տարի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալն ինձ համար, իսկապես, յուրահատուկ էր: Պատճառը ոչ միայն այն էր, որ իմ պատվին մեր հիմնը հնչեց, պարզապես այդ հաղթականը վաղուց սպասցած էր: Վերջին անգամ 61 տարի առաջ էր Ալբերտ Ազարյանին հաջողվել Եվրոպայի չեմպիոն դառնալ: Ու այդքան տարիներ անց ես կարողացա կրկնել այդ նվաճումը:

Զգացողություններս աննկարագրելի էին, անչափ հպարտ էի, որ բոլորի՝ ծնողներիս, մարզիչներիս, ընկերներիս ու հայ ազգի պատիվը բարձր պահեցի: Ոչ մի հաղթանակ հեշտությամբ չի տրվում, շատ եմ աշխատել դրան հասնելու համար:

Երկար տարիներ անընդհատ պայքարել էի ոսկու համար, բայց չէր ստացվում այն նվաճել: 2016-ին այդքան փորձերից հետո վերջապես իմ ուզածին հասա:

Հաղթող դառնալու համար մարզիչներիս հետ քրտնաջան աշխատանք ենք տարել, շնորհակալ եմ նրանց, որ դժվար ու կարեւոր պահերին ինձ հետ են եղել:

Այդ մեդալը նվաճելուց հետո արդեն մեկ տարի է անցել, առաջիկայում նոր մրցաշարեր են սպասվում ու բնականաբար նոր նվաճումների եմ ձգտելու:

Եվրոպայի չեմպիոնությունը միշտ մտքումս է, ամեն անգամ հիշելիս հպարտանում եմ, այն ինձ խթանում է ավելի լավ արդյունքների հասնել:



Հարություն Մերդինյանի հետ հաղթանակը վերհիշել է Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին