Ապրիլ 23, 2024
exclusive
44422 դիտում

Հանգստյան օրը Սարգսյանների հետ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Շախմատային խաղատախտակի առաջ լուրջ ու մտազբաղ Գաբրիել Սարգսյանը լրիվ հակապատկերն է իրական կայնքում: Կնոջ ու որդու կողքին նա հոգատար հայր է, ժպտերես ու անմիջական զրուցակից:

Անընդհատ կարող է խոսել որդու՝ փոքրիկ Սարգսի հետաքրքություններից, սիրած խաղերից ու սովորած զվարճալի բառերից:

Mediamax Sport-ի «Մի հարկի տակ» շարքն այս անգամ շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի հաղթող ու Աշխարհի թիմային առաջնության չեմպիոն Գաբրիել Սարգսյանի ընտանիքի մասին է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Լիանա. 2012 թվականին շախմատի տանը Հայաստանի առաջնության ժամանակ ենք ծանոթացել Գաբրիելի հետ: Քննությունից հետո գնացել էի մրցաշարին հետեւելու ու երկրպագելու: Ընդհանուր շատ ընկերներ ունեինք, նրանք էլ մեզ ներկայացրին իրար: 

Գաբրիել. Նրանք նախկինում էլ էին ցանկացել մեզ ծանոթացնել, բայց այդ օրն ամեն ինչ պատահական ստացվեց: Սկսեցինք հանդիպել, իսկ մոտ մեկ տարի անց արդեն ամուսանցանք:

Լիանա. Իրանակում մեր առաջին հանդիպումն ավելի շուտ է եղել, ու կրկին շախմատն է մեզ միավորել: Հաղթանակի զբոսայգում մայիսի 9-ին Գաբրիելը միաժամանակյա սեանս էր անցկացնում: Այդ ժամանամ ես 14 տարեկան էի ու նույնպես խաղացել եմ իր հետ: Երբեք չէի էլ կարող մտածել, որ մի օր կամուսնանանք: Շախմատիստները բոլոր մասնակիցներին իրենց ստորագրությամբ շախմատային գրքեր նվիրեցին, մինչեւ հիմա պահում եմ այն:

Գաբրիել. Երբ նոր էինք ամուսնացել, Լիանային թվում էր շատ հեշտ է երեխաներին պահելը, մեծ հավակնություններ ուներ: Բայց հիմա կարծես միտքը փոխել է (ծիծաղում են):

Լուսանկարը` Մեդիամաքս


Լիանա- Միշտ ուզել եմ 4 երեխա ունենալ՝ 2 տղա եւ 2 աղջիկ: Գաբրիելը 4 տղա էր ուզում, հետո համաձայնվեց 3 տղա, 1 աղջիկ տարբերակին:

Գաբրիել- Բոլոր ծնողների համար էլ իրենց  երեխաները քաղցր են, բայց ինձ մի տեսակ թվում է՝ Սարգիսն ավելի քաղցր է, շատ աստղով է: Երեխային պապիկիս պատվին ենք անվանել: Նրա հետ շատ կապված եմ եղել, հենց ինքն է ինձ շախմատ խաղալ սովորեցրել: Շատ լավ մարդ էր, կարծում եմ, երբ երեխային լավ մարդու անուն ես դնում, հետագայում լավ ազդեցություն է թողնում ու ուղորդում է կյանքում: Սարգսի ծնունդն ամեն ինչ դեպի լավը փոխեց մեր կյանքում: Բայց նաեւ բոլոր տեղերից ուշանում ենք, քանի որ երեխայի հետ որեւէ բան պլանավորելը դժվար է:

Լիանա. Հիմա Գաբին դժվարությամբ է մրցումների մեկնում, որովհետեւ շատ է  կարոտում, կարող է դրա համար այս վերջերս նրա խաղն այդքան էլ լավ չի ստացվում:

Գաբրիել. Վերջին մի քանի մրցաշարերում, իսկապես, վատ եմ խաղացել, բայց մի քիչ արդար չի լինի երեխայի վրա գցել ամեն ինչ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Լիանա. Երբ նա տանն է լինում շատ է սիրում Սարգսի հետ ժամանակ անցկացնել, միասին զբոսնում են, այգում գործ անում: Բացակայությունների ընթացքում երեխան ինքն է ուզում skype-ով խոսել հայրիկի հետ: Մեկ-մեկ էլ հեռախոսն է վերցնում, որ զանգի: Վերադարձի ժամանակ շատ է  ուրախանում, գիտի, որ անպայման նվերներ է ստանալու:

Գաբրիել. Լիանայի մոտ շաբաթը 2 մասի է բաժանվում: 3 օր նա դասի է լինում, Տնտեսագիտության համալսարանի մագիստրատուրայում է սովորում: Այդ օրերին երեխայի հետ մայրիկս է մնում, այնպես է իր աշխատանքը հարմարեցնել, որ խնամի փոքրիկին:

Լիանա. Հիմա առանց երեխայի մեծ դժվարությամբ եմ դուրս գալիս, շատ է լաց լինում, պետք է աննկատ փախչել: Երբեմն այնպես է ստացվում, որ հետս տանում եմ համալսարան: Դասերի ժամանակ շատ խելոք է լինում, հիմնականում նկարում է: Երբ համակուրսեցիներս սլայդով դաս են պատասխանում, ուշադիր լսում է, մանավանդ, եթե անգլերենով բառ է տեսնում, սկսում է տառերն ասել: 

Գաբրիել. Դեռ 2,5 տարեկան է, բայց անգլերեն տառերն արդեն սովորել է: Թվերն էլ գիտի, հաշվում է: Տառերով խաղալիքներ էինք առել, անընդհատ զբաղվբում էր ու այդպես սովորեց:

Լուսանկարը` Մեդիամաքս


Լիանա. Շախմատ էլ է կամաց սովորում, քարերը գիտի ու կարողանում է խաղատախտակին շարել: Երբ Գաբին մրցաշարերի է լինում, համակարգչով սկսում է նայել ու ասել. «Պապան հաղթի», երեւի բիոտոկեր է փոխանցում, ու այդ օրերին նա սովորաբար լավ է խաղում:

Գաբրիել. Եթե Սարգիսը շախմատը սիրի, կցանկանամ, որ շարունակի իմ ուղին: Հայաստանում լավ մասնագետների համար այդքան էլ հեշտ չէ իրենց տեղը գտնել, սպորտն այդ առումով ավելի արդար է: Եթե տաղանդավոր ես, աշխատասեր, կարող ես հաջողությունների հասնել: Շատ մարզիկներ չեն գնում Հայաստանից, քանի որ կարողանում են իրենց մասնագիտությամբ դրսեւորվել: 

Լիանա.  Սարգիսը փայտից տախտակներ ունի, դրանցից երբեք չի հոգնում, անընդհատ քանդում-հավաքում է: Քանի որ սեփական տան ենք ապրում, բակում այդքան էլ շատ ընկերներ չունի, փորձում ենք հնարավորինս հաճախակի այգի տանել, որ մարդամոտ լինի ու երեխաների հետ շփվի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գաբրիել. Շատ տարօրինակ մուլտեր է սիրում, դե հիմա ամբողջ համացանցն է դրանցով լցված, թեեւ միլիոնավոր դիտումներ ունեն, բայց առանց իմաստի են: Մենք հիմնականում ուսուցանող մուլտեր ենք միացնում:

Լիանա. Սարգիսը ժամանակակից շատ երեխաների պես այդքան էլ կապված չի տեխնիկայի հետ: Հիմնականում հեռուստացույցով ենք դրանք ցուցադրում, որ աչքերը չհոգնեն ու չսովորի հեռախոսին:

Գաբրիել. Մենք հիմնականում տանն ենք անցկացնում ազատ ժամանակը, ես շատ տնասեր եմ: Միասին առիթներն ենք նշում՝ ամուսնության  տարեդարձերը, երեխայի ծննդյան օրերը: Սիրում ենք հյուրեր ընդունել մեր տանը:

Լիանա. Սարգիսը դեռ փոքր է, մի  քիչ էլ կսպասենք, նոր մանկապարտեզ կտանենք: Երեկոյան երբեմն քննարկում ենք, ինչ դպրոց ընտրել նրա համար: Բայց մինչեւ մեծանա, դեռ շատ բան կփոխվի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գաբրիել. Արդեն խոսելու տարիքն է, շատ հետաքրքիր ու զվարճալի մտքեր է ասում, երբեմն հեռուստացույցից լսած բառերը կրկնում՝ առանց իմաստը հասկանալու:

Լիանա.  Երեխային դաստիարակելու հարցում շատ ենք կարեւորում ազնվությունը, չենք սիրում երեխային խաբել, թեեւ երբեմն այդպես էլ է ստացվում:

Գաբրիել. Ամեն ինչ մեր ծնողներից ենք սովորել: Հիմա մենք էլ պետք է մեզ լավ դրսեւորենք, որ երեխաներն էլ սովորելու բան ունենան: Ընտանիքում շատ կարեւոր է վստահությունը, փոխադարձ սերը, միմյանց զիջելու հատկությունը: Երեխաները պետք է տեսնեն այդ ամենն ու մեծանան նման ջերմ մթնոլորտում:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին