Ապրիլ 25, 2024
15755 դիտում

Գոռ Մինասյան. Գիտեի, որ Ռիոյում մեդալ կլինի, մնում էր գույնը որոշել


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայ մարզիկները մեկ օրվա ընթացքում Ռիոյում փայլեցին օլիմպիական գորգում ու հարթակի վրա՝ նվաճելով 1 ոսկե ու 2 արծաթե մեդալ:

Օլիմպիական խաղերում պատվոհարթակի 2-րդ աստիճանին կանգնեց գերծանր քաշային Գոռ Մինասյանը:

 

Ծանրորդն իր նոր նվաճման, ամենակարեւոր մեդալի ու հետագա նպատակների մասին Օլիմպիական ավանում զրուցել է Mediamax Sport-ի հետ:

 

Օլիմպիական խաղեր. Կարծում եմ գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ յուրաքանչյուր մարզիկի երազանքն է մասնակցել խաղերին: Միայն այդ միտքը ոգեւորություն ու ավելի լավ մարզվելու ցանկություն է առաջացնում:

 

Ես 4 տարի պատրաստվել էի Ռիոյի խաղերին, Լոնդոնից հետո այդ մասին էի մտածում: Կարծում եմ սպասված արդյունքը գերազանցեցի: 

 

Արծաթե մեդալ. Այս պահին իմ ունեցած մեդալներից ամենակարեւորն է ու հարկով բարձրը: Կարեւորն այն է, որ իմ ու մարզիչների կատարած հսկայական աշխատանքն իզուր չանցավ: Այդ մեդալը մեր բոլորի քրտնաջան չարչարանքների արդյունքն է:

 

Գյումրիի երազանքը. Գյումրին սպորտային քաղաք է, մենք Օլիմպիական չեմպիոններ ու մեդալակիրներ շատ ենք ունեցել: Հիմա ես էլ դասվեցի նրանց շարքում: Աննախադեպ էր Արթուր Ալեքսանյանի ոսկե նվաճումը: Ամբողջ Հայաստանի երազանքն է իրականացել:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

 

Ամենադժվար մոտեցում. Պոկում վարժության 210 կգ-ը: Մարզումների ժամանակ երկու անգամ փորձել էի, բայց անհաջող էր եղել: Այստեղ շատ մեզ դժվարությամբ, բայց կարողացա հաղթահարել այդ քաշը: Պայքարն ու մրցակցությունն օգնեցին ինձ: Անձնական ռեկորդներ սահմանեցի ու նոր կիլոգրամներ բարձրացրի: 

 

Հաղթական րոպեներ. Ամեն ինչ անբացատրելի էր: Ամեն մեկին չէ, որ բախտ է վիճակվում Օլիմպիական մեդալ ունենալ:

 

Շնորհավորանքներ ընտանիքից. Միայն մեդալ նվաճելու հաջորդ առավոտ եմ խոսել ընտանիքիս հետ: Ուրախ էին, ամբողջ գիշեր չէին քնել: Ինձ թվում է ամբողջ ազգն է արթուն մնացել այդ գիշեր: Նախ հետեւել են մեր ըմբիշների ելույթներին, հետո արդեն աջակցել են մեզ:

 

Հայաստանի թիմը. Գերազանց թիմ է, շատ համերաշխ, բոլորը մտերիմ ընկերներ են: Հոյակապ մարզիկներ ունենք, ու շատ լավ հարաբերություններ են ձեւավորվել:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Անմոռանալի օր. 2 օր առաջ էր: Այդ օրը չի կարելի մոռանալ, ամբողջ կյանքում կհիշեմ: 

 

Սպասված նվաճում. Մեդալ սպասվում էր, միայն թե պետք էր  գույնը որոշել:

 

 

Հաջորդ նպատակը. Հաղթել մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: Շատ լուրջ մրցակից ունեմ, արդեն 6 տարի է նորընծա Օլիմպիական չեմպիոնի հետ մրցակցում եմ ու ձգտելու եմ անցնել նրան:

 

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

 

 

Նախագծի գործընկեր 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին