exclusive
7722 դիտում

Օլիմպիական հավաքական. Նարեկ Աբգարյան


Նարեկ Աբգարյանը
Նարեկ Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծնվել է. 06.01.1992 Էջմիածնում

Մարզաձեւ. Բռնցքամարտ (52 կգ)

Ընտանիք. Ամուսնացած չէ

Հոբբի. Սիրում է պարել

Կրթություն. Սովորում է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում

Անձնական մարզիչ. Կարեն Աղամալյան

Կարիերայի սկիզբը. 8 տարեկանից

Մարզաձեւի ընտրություն. Նարեկի հայրը զբաղվել է բռնցքամարտով, հորեղբայրը եղել է ԽՍՀՄ չեմպիոն: «Մեր տանը միշտ խոսվում էր բռնցքամարտից, ապա մեծ եղբայրս գնաց մարզումների, ինձ էլ հետը տարավ, ու այդպես սկսվեց իմ կարիերան»:

Անմենակարեւոր նվաճումը. Եվրոպայի միչնեւ 23 տարեկանների բրոնզե մեդալը

Ամենադժվար պահին օգնում է. Մայրը

Ելույթից առաջ արվող սովորություն. «Որպես կանոն նույն բանը չեմ անում: Օրինակ, Ադրբեջանում ու Թուրքիայում ելույթից առաջ նայում էի մեր ազատամարտիկների մասին տեսանյութեր, ինչպես են նրանք երգելով գնում կռվի դաշտ: Փշաքաղվելու աստիճան ոգեւորվում էի: Հայրենասիրական երգեր էի լսում, նույնիսկ տղաներով երգում էինք ու տրամադրվում»:

2012 թվականին դարձել է Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների բրոնզե մեդալակիր

Միջազգային մրցաշարերի հաղթող ու մեդալակիր է


Նախագծի գործընկեր 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին