exclusive
6220 դիտում

Սերոբյանն ուրախ է, որ երիտասարդական ԵԱ-ից մեդալով են վերադարձել


Լուսանկարը` UEG


Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն անչափ ուրախ է, որ Գագիկ Խաչատրյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել:

«Առաջնությունն ընթանում էր 14-18 տարեկանների միջեւ, իսկ Գագիկը դեռ 16 տարեկան չկա: Սա նրա համար առաջին մեծ մրցումն էր, հստակ կատարեց իր առաջադրանքը: Նժույգթափերի վրա վարժություններ կատարելը հեշտ չէ, սակայն Գագիկին հաջողվեց վաստակել լավ միավորներ ու մեդալակիր դառնալ»,-Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սերոբյանը:

Նա նշել է, որ հատկապես ուրախալի է այն փաստը, որ նման արդյունքով Խաչատրյանը նաեւ տարեկետում կստանա ու կկարողանա շարունակել զբաղվել մարմնամարզությամբ:

«Երիտասարդների Եվրոպայի առաջնությունները կայանում են երկու տարին մեկ: 2020-ի ԵԱ-ն ընդունելու է Բաքուն, իսկ մենք հաստատ չենք մասնակցելու: Դրա համար ուրախ ենք, որ Գագիկն այստեղ մեդալակիր դարձավ ու կշարունակի մարզումները»,-ավելացրել է մարզիչը:

Սերոբյանը գոհ է նաեւ բազմամարտիկ Ժորա Սմբատյանից, որը նույնպես իր հնարավորությունների սահմաններում է հանդես եկել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին