Ռաֆայել Նադալը դարձել է 4-րդ թենիսիստը, որը տիրացել է 80 անհատական նվաճումների:
Տորոնտոյի Մասթերսի եզրափակչում նա 6:2, 7:6 (7:4) հաշվով ուժեղ է եղել հույն Ստեֆանոս Ցիցիպասից: Հանդիպումը տեւել է 1 ժամ 43 րոպե:
Նադալից շատ մրցանակներ ունեն Ջիմի Կոնորսը (109), Ռոջեր Ֆեդերերն (98) ու Իվան Լենդլը (94):
Իսկ Մասթերս շարքի մրցումներում դա առաջին ռակետի 33-րդ հաղթանակն էր, ինչը եւս ռեկորդային է համարվում:
Մյուս ռեկորդակիրը Լեո Մեսսին է: Նա «Բարսելոնայի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է դարձել՝ շրջանցելով Անդրես Ինիեստային:
Իսպանիայի Սուպերգավաթի խաղում կատալոնական ակումբը 2:1 հաշվով հաղթել է «Սեւիլիային», Մեսսին իր 33-րդ գավաթին է տիրացել:
Արգենտինացին 9 անգամ Իսպանիայի չեմպիոն է դարձել, 6 անգամ՝ Գավաթի, 7՝ Սուպերգավաթի, Չեմպիոնների Լիգայում հաղթել է 4 անգամ, 3-ական ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի ու Աշխարհի ակումբային չեմպիոնի կոչմանն արժանացել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: