6669 դիտում

Խաչատրյանը պատանեկան ԵԱ-ի նժույգթափերի բրոնզե մեդալակիր է


Լուսանկարը` UEG

Լուսանկարը` UEG


Գլազգոյում ավարտված մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը մեկ բրոնզե մեդալ է նվաճել:

Այն իր հաշվին նժույգթափերի պատանեկան մրցումներում գրանցել է Գագիկ Խաչատրյանը: Հայ մարմնամարզիկը հավաքել է 13.600 միավոր:

Այս վարժության հաղթող է դարձել իտալացի Էդոարդո Դե Ռոսան 14.066 միավորով: Արծաթե մեդալակիրն էլ բրիտանացի Ջիմի Լյուիսն (13.733) է:

Տղամարդկանց օղակների վարժությունում եզրափակիչ անցած Վահագն Դավթյանը ելույթն ավարտել է 5-րդ տեղում: Նա վաստակել է 14.566 միավոր: Հաղթող այս վարժությունում դարձել է հույն Էլեֆտերիոս Պետրոունիասը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին