Ապրիլ 25, 2024
7017 դիտում

Լեւ Սարգսյանը ԵԱ-ի 10 մ աշտարակացատկում գրավել է 7-րդ տեղը


Լուսանկարը` European Aquatics


Գլազգոյում ավարտվել է ջրացատկի Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի հավաքականից վերջինը ելույթ են ունեցել Լեւ Սարգսյանն ու Վարդան Բայանդուրյանը:

10 մ աշտարակացատկում Սարգսյանը 437,30 միավորով ելույթն ավարտել է 7-րդ տեղում: Բայանդուրյանը չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը:

Ավելի վաղ Հրաչյա Չանդիրյանի թիմից Վլադիմիր Հարությունյանն ու Լեւ Սարգսյանը 10 մ սինքրոն աշտարակացատկում դարձել էին բրոնզե մեդալակիրներ: Վլադիմիր եւ Ազատ Հարությունյանները 3 մ սինքրոն ցատկում զբաղեցրել էին 8-րդ հորիզոնականը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին