3450 դիտում

Ղազարյանը մեկնաբանել է բասկետբոլի ընտրանու ԵԱ-ին չմասնակցելը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրել Ղազարյանը կարծում է, որ բասկետբոլի հավաքականի Եվրոպայի առաջնության 2-ր փուլին չմասնակցելը հետքայլ է, սակայն դա էլ կարելի է օգտագործել նպատակային:


«Բասկետբոլի ֆեդերացիան այս տարիների ընթացքում հսկայական աշխատանք է տարել, մեր երկրում ակտիվացել է այս մարզաձեւի նկատմամբ հետաքրքրությունը: Իհարկե, ցավալի է, որ մեր ընտրանին ստիպված չի կարող ելույթ ունենալ ԵԱ-ում, սակայն սպորտում հետքայլը չի նշանակում նահանջել: Սա կարող ենք նաեւ օգտագործել նպատակային եւ ավելի ուժեղացած հետ գալ»,-նշել է Ղազարյանը:

ԵԱ-ից հրաժարվելու հիմնական պատճառը «Միկա» մարզադահլիճի միջազգային ստանդարտներին չհամապատասխանելն էր:

Ըստ նրա՝ նախարարությունն աշխատում է կառավարության հետ, որպեսզի «Միկան» մոտ ապագայում կարողանա հանդիպումներ ընդունել: Թե կոնկրետ երբ կավարտվեն այդ աշխատանքներն ու հստակություն կլինի, Ղազարյանը չի մանրամասնել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին