6520 դիտում

Ղազարյանը հուսով է, որ ՕԽ-2020-ում հայերի թիվն ավելի շատ կլինի


Գաբրել Ղազարյանը
Գաբրել Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2018 թվականին Հայաստանը պատանեկան ու երիտասարդական Եվրոպայի եւ Աշխարհի առաջնություններում նվաճել է 86 մեդալ:

Այս մասին լրագրողներին հայտնել է սպորտի եւ երիտասարդաության հարցերի փոխնախարար Գաբրել Ղազարյանը:

«Մի քանի օր առաջ մեր ըմբիշները հրաշալի ելույթ ունեցան Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Ազատ ոճում մենք շատ վաղուց երեք ոսկե մեդալ չէինք ունեցել, սա, անշուշտ, լավ աշխատանքի շնորհիվ է: Հույս ունենք, որ աշնանը մեկնարկող առաջնություններում մեր մեծահասակների թիմերն էլ բարձր արդյունքներ ցույց կտան»,-ասել է Ղազարյանը:

Նա նշել է, որ 2018 եւ 2019 թվականները նախաօլիմպիական են, նախարարությունն ու Օլիմպիական կոմիտեն սկսել ենք մեծ թափով աշխատանքները: Փոխնախարարն ընդգծել է, որ եթե նույն տեմպերով շարունակեն, ապա Տոկիոյում Հայաստանն ավելի շատ թվով մարզիկներ ու մարզաձեւերում կմասնակցի ՕԽ-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին