Ապրիլ 25, 2024
exclusive
2921 դիտում

Էդգար Ստեփանյանը ԵԱ-ի խմբակային վազքում 8-րդ տեղն է գրավել


Լուսանկարը` Մեդիամաքս


Գլազգոյում շարունակվող Եվրոպայի հեծանվահրապարակի մեծահասակների առաջնությունում Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները:

Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիրը սկրեչ ձեւում գրավել է 19-րդ տեղը: 40 կմ միավորներով խմբակային վազքում նա 8-րդն է եղել, իսկ օմնիում ձեւում` 20-րդ:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը Mediamax Sport-ին ասել է, որ արդյունքը նորմալ է գնահատում, քանի որ դա Ստեփանյանի տարվա առաջին մեկնարկն է եղել:

«Ես Էդգարին լավ գիտեմ, նա արեց ամեն ինչ, որ հաջող մասնակցի: 3 օր առանց հանգստի ելույթ ունեցավ ու խմբակային վազքում այդքան միավոր վաստակեց: Դա այդքան էլ հեշտ չէ»,- ասել է մարզիչը:

Այս ամիս Ստեփանյանը Շվեյցարիայում մասնակցելու է Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին