Ապրիլ 24, 2024
exclusive
4331 դիտում

BikeCamp-ն այս տարի հետաքրքիր ու արկածներով լի օրեր է խոստանում


Լուսանկարը` Բու պարկի

Լուսանկարը` Բու պարկի

Լուսանկարը` Բու պարկի

Լուսանկարը` Բու պարկի

Լուսանկարը` Բու պարկի

Լուսանկարը` Բու պարկի

Լուսանկարը` Բու պարկի

Լուսանկարը` Բու պարկի


Օգոստոսի վերջին հանգստյան օրերը հեծանվասերների ու, ընդհանրապես, առողջ ու ակտիվ կյանքը գնահատողների համար հետաքրքիր է լինելու:

Արդեն 2-րդ անգամ Բու պարկ զբոսաշրջության ՀԿ-ն կազմակերպելու է BikeCamp-ը, եւ օգոստոսի 25-26-ը Սեւանի Արտանիշ վրանային հանգստյան գոտում լինելու է գեղեցիկ միջոցառում:

Լուսանկարը` Բու պարկի


Mediamax Sport-ը ներկայացնում է, թե ինչպես կարելի է մասնակցել այս միջոցառմանն ու ինչ նպատակ է այն հետապնդում: Զրուցել ենք Բու պարկ զբոսաշրջության ՀԿ-ի հիմնադիր-տնօրեն Էմմա Պետրոսյանի հետ:


«BikeCamp-ն այս տարի բարեգործական է լինելու, քանի որ իրականացվում է Indiegogo միջազգային համաժողովրդական դրամահավաքի շրջանակներում։ Ծրագրից ստացած ողջ հասույթը փոխանցվելու է Վանաձորի Բու պարկի արահետների բարեկարգմանը: Այն նպաստելու է համայնքում լեռնային տուրիզմի զարգացմանը, երիտասարդների զբաղվածության ապահովմանն ու ակտիվ ժամանցի կազմակերպմանը։ Ծրագիրը Indiegogo-ում հասանելի կլինի սեպտեմբերի 10-ից»,-ասել է Էմման:

Լուսանկարը` Բու պարկի


Օգոստոսի 25-ին մանակիցները Երեւանի Ալմաստ կայարանից էլեկտրագնացքով ուղեւորվելու են դեպի Շորժա, ապա հեծանիվներով հասնեն Արտանիշի լողափ։

Օրը հագեցած կլինի՝ հեծանվաարշավ, վրանային ճամբար, սերֆինգ, առագաստանավ, հյուրասիրություն, որակյալ երաժշտություն: Հաջորդ օրը հեծանիվներով ճանապարհ են ընկնելու Երեւան:

«BikeCamp առաջին անգամ կազմակերպել ենք Վանաձորի մեր պարկի տարածքում: Այս անգամ ընտրեցինք Սեւանը, որովհետեւ շատ շոգ է, ու մարդիկ նաեւ կհովանան: Ամեն ինչ անում ենք, որպեսզի մասնակցիների համար շատ հետաքրքիր անցնեն այդ օրերը: Օգոստոսի 25-ին մեր նախաձեռնության 2-ամյակն է, սա էր նաեւ պատճառը, որ այդ օրն ենք ընտրել»,-ավելացրել է նա:

Լուսանկարը` Բու պարկի


Պետրոսյանը նշել է, որ այս ընթացքում իրենք շատ բաներ են սովորել՝ կազմակերպչական ու մարքեթինգային աշխատանքներից, մինչեւ հեծանվորդների հետ ճիշտ շփվելու փորձի ձեռքբերում:

«Մասնակցել ենք միջազգային արահետների կառուցման աշխատանքների, ստացել, այսպես ասած, արահետների կառուցողների կոչում ու հիմա ամբողջ թիմով կարողանում ենք հայքինգի ու բայքինգի արահետներ նախագծել: Կարծում եմ, որ սա մեր ամենամեծ հաջողությունն է: Մենք մոտ մեկ տարի աշխատեցինք ամերիկացի մասնագետի հետ, նրանից շատ բաներ սովորեցինք, որի շնորհիվ մեր պարկի արահետները կարող ենք ինքներս կառուցել»,-ասել է Էմման:

Լուսանկարը` Բու պարկի


Սակայն, ինչպես նշում է զրուցակիցը, պրոֆեսիոնալ արահետներ իրենք դեռ չեն կարող կառուցել: Դրա համար էլ սկսել են համագործակցել Շվեյցարիայի բազմակի չեմպիոնի հետ, որն արդեն ավարտել է կարիերան ու օգնում է տարածել հեծանվասպորտը տարբեր երկրներում:

Նրան Հայաստան հրավիրելու ու ծրագիրն իրականացնելու համար Բու ՀԿ-ն արդեն սկսել է գումարների հայթհայթման գործընթացը, որից մեկն էլ հենց BikeCamp-ի կազմակերպումն է: Բու ՀԿ-ի առաջարկած ծրագիրը մեծ հավանության է արժանացել Լոռվա մարզպետարանում, հույս ունեն, որ աջակցություն կստանան նաեւ կառավարությունից:

Լուսանկարը` Բու պարկի


«Այսպիսի միջոցառումներ շատ ենք անելու, որպեսզի ավելի ճանաչելի դառնանք ու Բու պարկով հետաքրքրվողների թիվը շատանա: BikeCamp-ը լավ հնարավորություն է, հույս ունենք, որ ներդնող կգտնենք, կկարողանանք շվեյցարացի գործընկերոջը հրավիրել Վանաձոր, զարգացնենք թե սպորտը, թե տուրիզմը: Մենք սիրահարված ենք այս նախաձեռնությանը, մեծ նվիրածությամբ ենք աշխատում ու սպասում ենք հաջողությունների»,-եզրափակել է Պետրոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին