Ապրիլ 20, 2024
exclusive
5716 դիտում

Մարմնամարզության հավաքականը ԵԱ-ում հանդես կգա թիմային պայքարում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի մարմնամարզության հավաքականը շարունակում է հավաք անցկացնել Թբիլիսիում, որտեղից էլ կուղեւորվի Գլազգո ու կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանն ասել է, որ մեդալների համար պայքարելու են ինչպես մեծահասակները, այնպես էլ երիտասարդները:

Առաջին անգամ Հայաստանի մեծահասակների թիմը հանդես կգա նաեւ թիմային պայքարում: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ընտրել է, թե որ մարզիկը որ գործիքի վրա է ելույթ ունենալու:

Ազատ վարժություն՝ Վահագն Դավթյան, Արթուր Դավթյան, Վիգեն Խաչատրյան

Նժույգթափեր՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Վիգեն Խաչատրյան

Օղակներ՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Թովմասյան

Հենացատկ՝ Վիգեն Խաչատրյան, Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան

Զուգափայտեր՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Վիգեն Խաչատրյան

Պտտաձողեր՝ Վիգեն Խաչատրյան, Արթուր Թովմասյան, Արթուր Դավթյան

Որակավորման փուլում նրանք պայքարը կսկսեն օգոստոսի 9-ին, իսկ եզրափակիչն օգոստոսի 12-ին է:

Երիտասարդների պայքարում ելույթ կունենան Ժորա Սմբատյանն ու Գագիկ Խաչիկյանը, նրանք երկուսն էլ ներկայանալու են բազմամարտում օգոստոսի 3-ին: Եզրափակիչ անցնելու դեպքում հանդես կգան նաեւ օգոստոսի 10-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին