Ապրիլ 20, 2024
exclusive
5268 դիտում

Էդգար Ստեփանյանը ԵԱ-ում փորձելու է մրցանակային տեղ զբաղեցնել


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գլազգոյում օգոստոսի 2-7-ը կայանալիք Եվրոպայի հեծանվահրապարակի մեծահասակների առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Էդգար Ստեփանյանը:

Նա արդեն մրցավայրում է ու երեկ մարզում է անցկացրել, այս մասին Mediamax Sport-ին ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:

Ստեփանյանի ելույթի օրերն են օգոստոսի 3-5-ը, նա հանդես է գալու սկրեչ, օմնիում ու խմբակային վազք մրցաձեւերում ու պայքարելու է Օլիմպիական միավորների համար:

Այս տարվա մարտից հայ հեծանվորդը հանդես է գալիս ԱՄՆ-ում: «ԱՄՆ-ում ելույթները շատ են օգնել Էդգարին, նա փորձ է ձեռք բերել ու մրցաշարերի մասնակցել: Հիմա մեր առաջնային նպատակը լավ մասնակցելն է, որպեսզի կարողանանք Օլիմպիական ուղեգրի համար պայքարել օմնիում ձեւում եւ, ինչու չէ, մրցանակային տեղ զբաղեցնենք»,- նշել է Գյոզալյանը:

Ստեփանյանն ԱՄՆ-ից Հայաստան է ժամանել հունիսին ու Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքի է մասնակցել:

Այս ամիս նա եւս մեկ մրցելույթ ունի: Շվեյցարիայում մասնակցելու է Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին