3827 դիտում

Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն


Լուսանկարը` Սամբոյի ֆեդերացիա


Աթենքում կայացել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը, եւ Հայաստանի հավաքականին հաջողվել է նվաճել վեց մեդալ:

Տիգրան Կիրակոսյանը մինչեւ 52 կգ քաշային կարգում տարել է հաղթանակներ ու կրկին դարձել Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

Մարզական սամբոյից մյուս մեդալը նվաճել է Արսեն Ղազարյանը (74 կգ), որը կանգնել է պատվոհարթակի երրորդ աստիճանին:

Մարտական սամբոյի մրցաշարում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը (52կգ), Մխիթար Մխիթարյանը (57 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ) եւ Դավիթ Պետրոսյանը (82 կգ) նույնպես նվաճել են բրոնզե մեդալներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին