Այսօր Ռուսաստանի Ռոստով քաղաքում խառը մենամարտերում իր նրամուտն է նշելու 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը:
Նրա մրցակիցը Fight Nights Global-ի կազմակերպած մրցաշարում լինելու է իրանցի Ալի Յուսեֆը:
Երեկ կայացել է մարզիկների կշռման արարողությունը, Հարությունյանի քաշը կազմել է 66,1 կգ:
Նույն երեկոյի ընթացքում գոտեմարտելու է նաեւ Դավիթ Խաչատրյանը: Նրա մրցակիցն էլ իռլանդացի Պիտեր Կուիլլին է: Նա կշեռքի վրա ցույց է տվել 70,2 կգ, իսկ մրցակիցը՝ 70,4:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: