Ապրիլ 19, 2024
2304 դիտում

Հանգստան օրերին կկայանան հրաձգության եւ ատլետիկայի առաջնությունները


Լուսանկարը` Մեդիամաքս


Վաղը մեկնարկելու է գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը:

Օդամղիչ հրացան 10 մ՝ 60 կրակոց եւ վազող թիրախ 10 մ ՝ 30+30 կրակոց մրցումները կկայանան մայիսի 19-ին: Հաջորդ օրը պայքարի դուրս կգան օդամղիչ ատրճանակ 10 մ՝ 60 կրակոց եւ վազող թիրախ 10 մ խառը վազք ՝ 2x20 կրակոց մրցաձեւերի մասնակիցները:

Վաղը մեկնարկելու է նաեւ ատլետիկայի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցեն ավելի քան 100 մարզիկներ, հայտնում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին