Ապրիլ 20, 2024
1849 դիտում

Fight Nights Global-ի ժամանակ կմենամարտի նաեւ Դավիթ Խաչատրյանը


Լուսանկարը` Facebook


Մայիսի 19-ին Ռոստովում կայանալիք Fight Nights Global-ի կազմակերպած մրցաշարի շրջանակներում գոտեմարտելու է նաեւ Դավիթ Խաչատրյանը:

Նրա մրցակիցն է լինելու իռլանդացի Պիտեր Կուիլլին: «Ինձ համար կարեւոր չէ, թե որտեղ կմենամարտեմ: Հայաստանում էլ, Ռուսաստանում էլ մեծ քանակությամբ երկրպագուներ ունեմ ու համոզված եմ, որ Ռոստովում նրանց ձայնը լսելի կլինի»,- ասել է  Խաչատրյանը:

Այդ երեկո նորամուտը MMA-ում նշելու է նաեւ Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը: Նրա մրցակիցն իրանցի Ալի Յուսեֆն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին