Ապրիլ 23, 2024
3507 դիտում

Բասկետբոլի Ա լիգայի հաղթողն «Արցախն» է


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր որոշվել է բասկետբոլի Ա լիգայի հաղթողը: Եզրափակչի երկրորդ խաղում ուժերն են չափել «Արթիկն» ու «Արցախը»:

Ակտիվ ու արագ խաղում ուժեղ են գտնվել «Արցախի» բասկետբոլիստները, ովքեր բոլոր քառորդներում էլ կարողացել են օգտագործել առավելությունը:

 

Առաջին քառորդում գրեթե հավասար պայքար է ծավալվել, ընդամենը երեք միավորի առավելությամբ հաղթել է «Արցախը»` 19:16: Երկրորդում «Արթիկը» կարողացել է ավելի ճիշտ օգտագործել իր հնարավորությունները, նույնիսկ որոշ ժամանակով առաջ անցնել մրցակցից: Սակայն այն երկար պահել չի կարողացել, ու արցախցիները կրկին առաջ են անցել 44:35 հաշվով:

 

Ընդմիջումից  հետո երկրպագուները, ովքեր ողջ հանդիպման ընթացքում բուռն աջակցություն էին ցույց տալիս իրենց թիմերին, կրկին ականատես են եղել բավական լարված պայքարի: Միմյանց հետեւից դիպուկ երեք միավորանոց նետումներ ու գեղեցիկ անցումներ, արդյունքում` «Արցախը» կրկին առաջ է անցել 70:61 հաշվով:

 

«Միկա» մարզադահլիճը վերջին րոպեներին, իսկապես, անչափ լարված ու մինչեւ վերջ պայքարող հանդիպման մասնակիցն է դարձել: Ավարտից երկու րոպե առաջ, թվում էր, թե «Արթիկը» կկարողանա հավասարեցնել հաշիվը, սակայն «Արցախը» դուրս էր եկել միայն հաղթանակի հետեւից: Հանդիպումն ավարտվել է 98:90 հաշվով, եւ «Արցախը» նվաճել է Հայաստանի առաջնության ոսկե մեդալները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին