Ապրիլ 18, 2024
4404 դիտում

Լոռիում լեռնադահուկային միջազգային կենտրոն կստեղծվի


Լուսանկարը` hahnenkamm.com


Հայաստանի կառավարությունը մարտի 6-ին կայացած նիստում հավանություն է տվել Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրին:

Լոռու մարզի Անտառաշեն եւ Լերմոնտովո համայնքներում մինչեւ 30 մլրդ դրամ ներդրում կատարելու նպատակով, տարածքի գլխավոր հատակագիծը նախագծելու համար արդեն իսկ ընտրվել է Ecosign միջազգային կազմակերպությունը:

Ծրագրի նպատակն է ստեղծել համաշխարհային մակարդակի լեռնադահուկային հանգստավայր, որտեղ այցելուները հնարավորություն կունենան սովորել եւ սահել տարբեր բարդության դահուկային սահուղիներով:

Այն կնպաստի հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանն ու մրցունակության բարձրացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, մշակութային բազմազանությանն ու միջմշակութային երկխոսությանը, կստեղծվի ավելի քան 1500 նոր աշխատատեղ:

Հանգստավայրը նախատեսված կլինի նաեւ միջազգային մակարդակի սպորտային մրցումներ անցկացնելու համար: Հանգստավայրը կգործի ամբողջ տարի եւ կունենա օրական 2000 այցելուի պատշաճ ընդունելու եւ բարձրակարգ սպասարկելու անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Լեռնադահուկային հանգստավայրի կառուցման տարածքը կկազմի 584 հեկտար: Ծրագրի շրջանակում կկառուցվեն 3 ճոպանուղիներ եւ լեռնադահուկային ուղիներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին