Ապրիլ 25, 2024
1894 դիտում

Հովհաննես Մարգարյանը երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիրն է


Լուսանկարը` Հրաձգության ֆեդերացիա


Հունգարիայի Գյոր քաղաքում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը:

Երիտասարդների պայքարում հաջող է հանդես եկել Հովհաննես Մարգարյանը: 10մ վազող թիրախ 30+30 կրակոց ձեւում 4-րդ տեղով անցել է եզրափակիչ փուլ: Այստեղ նա  հաղթել է ուկրաինացի Մաքսիմ Բաբուշոկին եւ նվաճել բրոնզե մեդալ: 

 

Այսօր տեղի կունենա օդամղիչ հրացան խառը թիմային վարժությունը, որին կմասնակցեն Հրաչիկ Բաբայան-Մարիամ Միքայելյան, Քրիստիան- Իրինա Լաուերներ զույգերը:

 

Հովհաննես Մարգարյանը կմասնակցի վազող թիրախ՝ խառը վազք վարժությանը, Էլմիրա Կարապետյանը եւ Նորայր Առաքելյանը կմրցեն օդամղիչ ատրճանակ անհատական վարժություններում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին