Ապրիլ 25, 2024
3296 դիտում

Աբրամյան. Ուրախ եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի հավաքականում


Լուսանկարը` Photolure


Բասկետբոլիստ Արագատ Աբրամյանն առաջին անգամն է հրավեր ստացել ազգային հավաքականից ու նորամուտը կնշի փետրվորի 25-ին կայանալիք Ալբանիայի դեմ խաղում:

Աբրամյանն այսօր խոստովանել է, որ միշտ երազել է Հայաստանի ընտրանու կազմում հանդես գալու մասին եւ ուրախ է, որ վերջապես այն իրականացել է:

«Երկու շաբաթ է արդեն Հայաստանում եմ ու մարզումներ եմ անցկացնում: Մեր թիմի խաղին ԱՄՆ-ում միշտ հետեւել եմ, ուրախացել եմ հաջողություններով: Տղաներից մի քանիսի հետ մոտ եմ, մյուսների հետ էլ արդեն ծանոթացել եմ: Բասկետբոլն այնպիսի մարզաձեւ է, որ արագ մտերմացնում է, այնպես որ, ես ոչ մի խնդրի այստեղ չեմ հանդիպել: Մեծ պատիվ է հանդես գալ հավաքականի կազմում, չեմ ճնշվում, որ խաղալու եմ Ռայան Բոաթրայթի փոխարեն: Հագիստ եմ ու կարծում եմ, որ ինձ լավ եմ դրսեւորելու»,-խոստովանել է բասկետբոլիստը:

Նա ասել է, որ Ալբանիայի դեմ կարեւոր խաղ է սպասվում, սակայն իրենք պատրաստ են ու բարձր տրամադրությամբ մարզումներ են անցկացնում:

Հայաստան-Ալբանիա հանդիպումը կայանալու է փետրվարի 25-ին: Խաղը մեկնարկելու է 19:00-ին «Միկա» մարզադահլիճում, մուտքն ազատ է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին