Ապրիլ 19, 2024
1582 դիտում

Դանիայի թիմն ընտրական խմբում շրաջնցել է Հայաստանի ընտրանուն


Լուսանկարը` Բասկետբոլի ֆեդերացիա


Եվրոպայի բասկետբոլի առաջնության նախընտրական 1-ին փուլի B ենթախմբում, որտեղ ընդգրկված է նաեւ Հայաստանի հավաքականը, կայացել է մեկ հանդիպում:

Դանիայի հավաքականը սեփական հարկի տակ 82:69 հաշվով առավելության է հասել Ալբանիայի նկատմամբ:

Դանիայի ընտրանին հաղթանակից հետո շրջանցել է Հայաստանին ու գլխավորել մրցաշարային աղյուսակը, հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան:

Նիկշա Բավցեւիչի սաները փետրվարի 25-ին Երեւանում հանդիպելու են Ալբանիայի թիմին:  Խաղը մեկնարկելու է 19:00-ին «Միկա» մարզադահլիճում, մուտքն ազատ է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին