Ապրիլ 25, 2024
exclusive
2265 դիտում

Սարգսյան. ՕԽ-ում փորձեցինք մեր լավագույն արդյունքները գրանցել



Թեեւ Փհենչհանում Օլիմպիական խաղերը դեռ շարունակվելու են եւս 3 օր, հայ մարզիկներն արդեն ավարտել են իրենց ելույթները:

Նրանց մասնակցության մասին Mediamax Sport-ը խոսել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի հետ: Նա արդեն վերադարձել է Օլիմպիական մայրաքաղաքից, որտեղ մասնակցել էր նաեւ խաղերի բացման արարողությանը:

Կատյա Գալստյան

Հայ մարզիկների մասնակցությունը բավարար եմ գնահատում, մենք դեռ հեռու ենք մեդալների համար պայքարից, մեզ համար կարեւոր էր, որ մարզիկները ցույց տան իրենց լավագույն արդյունքները:


Կատյան Հայաստանի հավաքականի կազմում ամենափորձառուն էր, նա հանդես է եկել նաեւ Սոչիի խաղերում: Փհենչանում մարզուհին առաջընթաց արձանագրեց, 2014 թվականի 201 միավորի համեմատ 174-ի մասնակցեց: Դա ցույց է տալիս, որ 4 տարի անիմաստ չենք աշխատել:

Հաջորդ խաղերի ժամանակ կփորձենք կրկնակի անգամ բարելավել մեր ցուցանիշները, դրա համար արվելու է ամեն ինչ:

Միքայել Միքայելյան

Միքայելը երիտասարդ մարզիկ է, նա իրենից բավականին տարիքով մեծ ու փորձառու մարզիկների հետ մրցեց: Իրենից հետո 30 դահուկորդների թողեց: Զարգացումն այն էր, որ արդեն 2-րդ համարով էինք մասնակցում ու նաեւ ռեալ ուղեգրով հանդես եկանք: Միքայելը 125 միավոր վաստակեց, ինչը, կարծում եմ, վատ արդյունք չէ:

Խաղերից առաջ Միքայելյանը երիտասարդական ԱԱ-ին էր մասնակցել, ուժերն արդեն վատնել էր, այնտեղ նա հիանալի հանդես եկավ ու 23-րդ տեղը գրավեց: Մեր դահուկորդի համար այդ մրցաշարն ավելի կարեւոր էր, քանի որ մենք արդեն Մ-23 տ. մրցումներին ենք պատրաստվում:

Աշոտ Կարապետյան

Նա մեր թիմի ամենաերիտասարդ անդամն էր: Ոլորավայրէջքը ամենածանր ձեւերից է համարվում, այդ պատճառով էլ 108 մասնակիցներից 54-ը չկարողացան ավարտել ելույթը: Առաջատար մարզիկների մեծ մասը սովորաբար ռիսկի է դիմում՝ կամ ոսկի, կամ ոչինչ: Աշոտից ավելին էի սպասում, սակայն կարեւորը կարողացավ ելույթն ավարտին հասցնել:

Այս օլիմպիական խաղերը միանշանակ կոգեւորեն մեր մարզիկներին ու կօգնեն ավելի լավ պատրաստվել հետագա կարեւոր ստուգատեսներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին