Ապրիլ 19, 2024
exclusive
4420 դիտում

Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք վարկանշային մրցաշարին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան որոշում է կայացրել չմասնակցել Բաքվում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարին:

Mediamax Sport-ի թղթակցին ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանն ասել է, որ վաղը կդիմեն ՀԱՕԿ, որպեսզի իրավունք ունենան խաղերի մասնակցության սպիտակ քարտ ստանալ:


«Մենք մտածում ենք երեխայի մասին, ոչ թե վախենում ենք Բաքու մեկնել: Մարմնամարզությունը նուրբ մարզաձեւ է, մարզիկը գործ ունի գործիքի հետ, ու ինչ-որ մեկի սուլոցը կամ հայհոյանքը կարող է խանգարել ու վնասվածքի պատճառ դառնալ: Մարմնամարզիկը պետք է ելույթ ունենա լռության մեջ, իսկ Բաքվում, կարծում եմ, նման բան չի լինի: Մենք վաղը կդիմենք մեր ազգային Օլիմպիական կոմիտե, որպեսզի վերջինս էլ պաշտոնական նամակ ուղղի ՄՕԿ: Ցանկանում ենք սպիտակ քարտ ստանալ ու մասնակցել Բուենոս Այրեսի խաղերին»,-ասել է Սարոյանը:

Նա նշել է, որ պատանեկան խաղերին մասնակցելու համար կարող են պայքարել Ժորա Սմբատյանն ու Գագիկ Խաչիկյանը, ովքեր այս տարի հանդես են գալու Եվրոպայի առաջնությունում: Երկու մարմնամարզիկներն են, եթե սպիտակ քարտ ստանան, ելույթ կունենան բազմամարտում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին