Ապրիլ 23, 2024
1715 դիտում

Մինսկի մրցաշարից հայ սամբիստները վերադարձել են մեկ մեդալով


Լուսանկարը` eurosambo.com


Մինսկում կայացել է Բելառուսի սամբոյի բաց առաջնությունը, որտեղ հանդես են եկել նաեւ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները:

Մինչեւ 82 կգ քաշային կարգի մարտական սամբոյում հաջող է հանդես եկել Դավիթ Պետրոսյանը: Նա կարողացել է նվաճել բրոնզե մեդալ:

Մինսկի մրցաշարն անցկացվել է 17-րդ անգամ, հայտնում է սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին