Ապրիլ 26, 2024
1588 դիտում

Յուրի Իսրայելյանը ձյուդոյի Եվրոպայի Գավաթում բրոնզե մեդալ է նվաճել


Լուսանկարը` eju.net


Հայ պատանի ձյուդոյիստներն Իսպանիայի Ֆուենգիրոլա քաղաքում մասնակցել են Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ հանդես են եկել 3 մարզիկներ: 50 կգ քաշային Յուրի Իսրայելյանը 5 հաղթանակ է տարել մրցաշարում ու 3-րդ տեղը գրավել:

Մեկ շաբաթ առաջ էլ Իտալիայում կայացած Եվրոպայի գավաթում էր Իսրայելյանը արծաթե մեդալ նվաճել, Ստյոպա Դարբինյանն (55 կգ) էլ դարձել էր բրոնզե մեդալակիր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին