Ապրիլ 25, 2024
4174 դիտում

Հրաձիգ Հայկ Բաբայանը նվաճել է 2018-ի պատանեկան ՕԽ-ի ուղեգիր


Լուսանկարը` Հրաձգության ֆեդերացիա


Հունգարիայի Գյոր քաղաքում մեկնարկած հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայկ Բաբայանը նվաճել է 2018-ի պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր:

10 մ օդամղիչ հրացան 60 կրակոց տղաների վարժությունում նա խոցել է 618,4 միավոր ու 5-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ: Եզրափակչում էլ Բաբայանը կարողացել է պահպանել դիրքն ու ապահովել մասնակցությունը Բուենոս Այրեսի խաղերում:

Պատանեկան խաղերին 2014-ին մասնակցել է նաեւ նրա ավագ եղբայրը՝ Հրաչիկ Բաբայանը, եւ դարձել արծաթե մեդալակիր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին