exclusive
4942 դիտում

Հայաստանն ՕԽ-2018-ի ուղեգիր է նվաճել


Լուսանկարը` ViveValeque


Հայաստանը ներկայացուցիչ կունենա պատանեկան Օլիմպիական խաղերի գեղարվեստական մարմնամարզության մրցումներում:

Ինչպես Mediamax Sport-ի թղթակցին հայտնել է մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը, ուղեգիր նվաճել է Յուլյա Վոդոպյանովան:


«Մոսկվայում կայացել է վարկանշային մրցաշար, որտեղ հանդես են եկել եվրոպական երկրները: Եվրոպայից Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք նվաճել են 18 երկրի մարզուհիներ, որոնց թվում նաեւ Յուլյան է: Նա Նիժնի Նովգորոդից է եւ այնտեղ մարզվում է մեր թիմի մեկ այլ անդամի՝ Յասմինա Աղագուլյանի հետ: Երկուսն էլ ներկայացնում են Հայաստանը միջազգային մրցաշարերում»,-ասել է Սարոյանը:


Սպորտային մարմնամարզության տղամարդկանց վարկանշային մրցաշարը կայանալու է Բաքվում: Սարոյանն ասել է, որ հայ մարզիկների մասնակցության հարցը կքննարվի վաղը, երբ կայանա ֆեդերացիայի գործկոմի նիստը:


Բուենոս Այրեսում պատանեկան խաղերը կայանալու են այս տարվա հոկտեմբերի 6-18-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին