Ապրիլ 16, 2024
2013 դիտում

Միքայելյանը Փհենչհանում հանդես է եկել 15 կմ ազատ ոճում


Լուսանկարը` olympic.org


Միքայել Միքայելյանը ելույթ է ունեցել Փհենչհանի Օլիմպիական խաղերի դահուկասպորտի 15 կմ ազատ ոճում:

Հայ դահուկորդը որակավորման փուլում ցույց է տվել 39:01.4 արդյունք ու ելույթն ավարտել 83-րդ տեղում: Առաջին հորիզոնականւ զբաղեցրել է Դարիո Կոլոնան (Շվեյցարիա), որը ցույց է տվել 33:43.9 արդյունք:


Օրեր առաջ Միքայելյանը 1,5 կմ սպրինտում գրավել էր 72-րդ տեղը: Փետրվարի 18-ին ու 22-ին հանդես է գալու Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին