Ապրիլ 25, 2024
exclusive
7914 դիտում

OԽ-2018. Կարապետյանը ստացել է նոր դահուկներ ու կկարողանա մարզվել


Լուսանկարը` Կարապետյանի անձնական արխիվից


Հայաստանի օլիմպիական հավաքականի լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանն արդեն ստացել է իր գույքն ու այսօրվանից կկարողանա մարզվել:


Փհենչհանից լեռնադահուկորդը Mediamax Sport-ի թղթակցին ասել է, որ առավոտյան ֆիզիկական պատրաստվածության մարզում է անցկացրել ու հիմա արդեն կկարողանա լիովին կենտրոնանալ իր ելույթի վրա:

«Առաջին մարզումը վաղը կանցկացնեմ: Պետք է ամեն ինչ անեմ, որ լավ մասնակցեմ Օլիմպիական խաղերին»,- ասել է Կարապետյանը:

«Մեր մարզիկի գույքի խնդիրը լուծված է: Մեկ զույգ դահուկ ու կոշիկ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի կողմից, մեկ զույգ էլ՝ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայից: Հատուկ շնորհակալություն եղբորս Մոսկվայից տեղափոխումն ապահովելու համար, ինչպես նաև Fischer and Fischer Russia ընկերությանն աջակցության համար»,- Facebook-ի իր էջում  գրել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

23-րդ ձմեռային խաղերում Աշոտ Կաարպետյանի ելույթի օրերն են փետրվարի 18-ն ու 22-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին