2766 դիտում

Պատանի հրաձիգները ԵԱ-ում կպայքարեն Օլիմպիական ուղեգրերի համար


Լուսանկարը` Facebook


Հայ պատանի հրաձիգները կպայքարեն հոկտեմբերի 6-18-ը Բուենոս Այրեսում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

Նրանք մեծահասակների ու երիտասարդների ընտրանիների հետ կմեկնեն Հունգարիայում փետրվարի 16-26-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ուղեգրեր կապահովեն մրցանակային եռյակում ընդգրկվելու դեպքում:

Եվրոպայի առաջնություն կմեկնեն 14 հրաձիգներ, որոնցից պատանիների մրցումների հրացան ձեւում հանդես կգան Հայկ Բաբայանը, Նարեկ Ադամյանը, Վրեժ Թորոսյանն ու Ալլա Պողոսյանը, իսկ ատրճանակում՝ Բենիկ Խլղաթյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am