Ապրիլ 18, 2024
exclusive
6069 դիտում

ՕԽ-2018. Կարապետյանը գույք չունենալու պատճառով 6 օր է չի մարզվում


Լուսանկարը` Facebook


Արդեն 6 օր է Փհենչհանում գտնվող հայ լեռադահուկորդը չի կարողանում մարզվել:

Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի անդամը Mediamax Sport-ի թղթակցին ասել է, որ Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայից իրեն անհրաժեշտ մարզագույք չեն տրամադրել:

«Մրցաշրջանի սկզբից բոլորին գույք են տրամադրել ինձնից բացի: Անցած տարի էլ, 2018-ին էլ Հայաստանի չեմպիոնը ես եմ դարձել, սակայն անհրաժեշտ դահուկներն ու գույքը չեմ ստացել: Պատճառն այն է, որ մեր ֆեդերացիայում ցանկանում էին ուրիշը հաղթող լիներ»,- նշել է մարզիկը:

Ըստ Կարապետյանի՝ ֆեդերացիան նախապես չի պատվիրել անհրաժեշտ գույքը, այդ պատճառով էլ Հայաստանի Օլիմպիական կոմիտեն ՄՕԿ-ից չի կարողանում այն ստանալ:

«Մեր ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն ուժերի սահմաններում ամեն ինչ արել է ու Ռուսաստանում ծանոթների միջոցով գնել գույքը, սակայն այն դեռ պետք է հասնի այստեղ»,- ավելացրել է լեռնադահուկորդը:

23-րդ ձմեռային խաղերում Աշոտ Կաարպետյանի ելույթի օրերն են փետրվարի 18-ն ու 22-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին