Ապրիլ 20, 2024
3401 դիտում

Հայտնի են Հայաստանի բասկետբոլի հավաքականների մրցակիցները


Լուսանկարը` Facebook


2018 թվականի Եվրոպայի բասկետբոլի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը հանդես կգա A ենթախմբում:

Ինչպես տեղեկացնում է բասկետբոլի ֆեդերացիան, Հայաստանի ընտրանու մրցակիցները լինելու են Ավստրիայի, Ադրբեջանի, Սան Մարինոյի, Ալբանիայի եւ Մոլդովայի հավաքականները:

 

Մինչեւ 18 տարեկանների թիմն ուժերը կչափի Մոլդովայի, Իռլանդիայի, Մոնակոյի եւ Մալթայի հավաքականների հետ:

 

Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը ելույթ է ունենալու B դիվիզիոնում: C ենթախմբում հայ բասկետբոլիստները կմրցեն Ռուսաստանի, Հունգարիայի, Չեխիայի, Հոլանդիայի եւ Լյուքսեմբուրգի թիմերի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին