Ապրիլ 23, 2024
4909 դիտում

Ծաղկաձորում նոր սպորտային մարզահամալիր կկառուցվի


Լուսանկարը` Photolure


Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի Ծաղկաձորի մասնաճյուղի բազայի վրա կկառուցվի նոր մարզահամալիր: Այն նախատեսված կլինի ինչպես հենակետային, այնպես էլ մյուս բոլոր մարզաձեւերի համար:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչների հետ:

Նոր մարզահամալիրը կունենա ընդարձակ ու հարմարավետ մարզադահլիճներ մենապայքարային եւ խաղային մարզաձեւերի համար, ֆուտբոլի խաղադաշտ, աթլետիկայի համալիր, առանձին վազքուղի, հրաձգարան, լողավազան, հյուրանոցային երկու մասնաշենք՝ ազգային, երիտասարդական եւ մանկապատանեկան հավաքականների համար:

Առանձին սենյակներ եւ լաբորատորիա կհատկացվի մարզիկներին բժշկական համալիր ծառայություններ մատուցելու, դոպինգ ստուգումների, վերականգնողական կենտրոնի համար: Կգործի նաեւ մամուլի կենտրոն, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին