Ապրիլ 26, 2024
3289 դիտում

ՖԻՄԱ-ն հաղթել է «Շիրակին» ու մրցաշարային աղյուսակում 2-րդն է


Լուսանկարը` Photolure


Հայաստանի բասկետբոլի առաջնության 9-րդ տուրում կայացել է մեկ հանդիպում:

«Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել է ՖԻՄԱ-ին ու պարտություն կրել: Հավասար պայքարում ՖԻՄԱ-ի բասկետբոլիստներին հաջողվել է հաղթանակ տանել 98:93 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Գոռ Գյագունցը (ՖԻՄԱ), որը վաստակել է 33 միավոր:

ՖԻՄԱ-ն 13 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում, իսկ առաջատարը 14 միավորով «Ուրարտուն» է:

Հունվարի 17-ին ու 18-ին կկայանան «Գրանդ սպորտ»-«Արթիկ» եւ «Ինժեներ»-«Արցախ» հանդիպումները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին