Ապրիլ 19, 2024
3134 դիտում

Կայացել է դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը


Լուսանկարը` Facebook


Աշոցքում հանգստյան օրերին կայացել է դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը:

Տղամարդկանց բոլոր մրցաձեւերում՝ 10 կմ ազատ ոճ, 10 կմ դասական ոճ ու սպրինտում, անգերազանցելի է եղել Միքայել Միքայելյանը: Կանանց առաջնությունում էլ լավագույնը Կատյա Գալստյանն է:

Հայ դահուկորդները փորձել են ավելացնել վարկանշային միավորների քանակը փետրվարին կայանալիք ձեմռային Օլիմպիական խաղերից առաջ:

Մինչ առաջնությունը Հայաստանը մեկ ուղեգիր էր ապահովել, այն նվաճել էր Սերգեյ Միքայելյանը: Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը Mediamax Sport-ին ասել է, որ ծնկի վնասվածքի պատճառով նա չի կարողանա մասնակցել խաղերին:

Փհենչան մեկնելու մեծ շանսեր ունի նրա կրտսեր եղբայրը՝ Միքայել Միքայելյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին