Ապրիլ 25, 2024
9803 դիտում

Լավագույն մարզիկներին քվեարկելու համար հավատարմագրվել է 23 ԶԼՄ



Այս տարվանից Հայաստանի լավագույն մարզիկների ընտրության մեջ տեղի են ունեցել փոփոխություններ:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում որոշում է կայացվել, որ բացի մարզական լրագրողներից պետք է լինի նաեւ քվեարկություն, որին կմասնակցեն Հայաստանի բոլոր քաղաքացիները:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը հայտնել է, որ հավատարմագրվել են 23 լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«Քվեարկությունը սկսվելու է դեկտեմբերի 11-ից, ու լրագրողներին տրվող հավատարմագրերով մենք սկիզբ ենք դնում այս գործընթացին»,-ասել է Քարամյանը:

Նախարար Հրաչյա Ռոստոմյանն էլ շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր ակտիվ մասնակցել են ողջ աշխատանքներին:

«Պարոն Քարամյանն այս ամիսների ընթացում բազմաթիվ նիստեր է անցկացրել, շփվել է բոլոր ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Շնորհակալ եմ նրանից: Կարծում եմ, որ այսօր ունենք այնպիսի իրավիճակ, որի հետ համաձայն են բոլորը: Լավաույն մարզիկների ընտրության այս ձեւը պետք է բավարարի յուրաքանչյուր քաղաքացու»,-ասել է Ռոստոմյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին