Ապրիլ 18, 2024
7846 դիտում

ՕԽ-ի մասնակցելու հարցում Հայաստանը պատրաստ է օգնել Ռուսաստանին


Լուսանկարը` https://gdb.voanews.com


Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ու Օլիմպիական կոմիտեն հանդես են եկել հայտարարությամբ՝ Ռուսաստանի հավաքականին Փենչհանում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցել թույլ չտալու ՄՕԿ-ի որոշման առնչությամբ:

Հայտարարության մեջ նշված է, որ կողմերը միակարծիք են, որ ՄՕԿ-ի անդամ բոլոր երկրների համար պարտադիր է հակադոպինգային որոշումների կատարումը եւ հայտարարում են, որ արդար մրցակցությունը հնարավոր է իրագործել միայն արգելված նյութերի օգտագործումը բացառելու միջոցով:

«Մենք դատապարտում ենք դոպինգի օգտագործումը, միաժամանակ գտնում, որ ոչ բարեխիղճ մարզիկների պատճառով անարդարացի կլինի պատժել արգելված նյութեր չօգտագործած մարզիկներին, որոնց մասնակցությունը 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից արգելված չէ: Արդարացի կլինի արգելված նյութեր չօգտագործած մարզիկներին հնարավորություն տալ հանդես գալու իրենց երկրի դրոշի ներքո եւ հաղթանակի դեպքում հնչեցնել այն երկրի օրհներգը, որը նրանք ներկայացնում են»,-գրված է հայտարարության մեջ:

Նախարարությունը եւ ՀԱՕԿ-ն իրենց զորակցությունն են հայտնում Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեին. «Հաշվի առնելով, որ ՄՕԿ-ի որոշմամբ իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած ՌԴ ազգային օլիմպիական կոմիտեն չի կարող ապահովել ՄՕԿ-ի կողմից ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու թույլտվություն ստացած մարզիկների մասնակցությունն ՕԽ-ին, պատրաստակամություն ենք հայտնում աջակցել այդ մարզիկների մասնակցության համար անհրաժեշտ բոլոր կազմակերպչական աշխատանքներին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին