Կայացել է Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի առաջնության 5-րդ տուրի վերջին խաղը:
«Գրանդ սպորտը» երկու միավորի առավելությամբ՝ 74:72 հաշվով ուժեղ է եղել ՖԻՄԱ-ից: Խաղը բավականին լարված ու հետաքրքիր պայքարում է անցել:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Վարդան Խաչատրյանը, որը վաստակել է 27 միավոր:
Տուրի նախորդ խաղերում «Արցախը» 88:67 հաշվով առավելության էր հասել «Շիրակի» նկատմամբ, իսկ «Ուրարտուն» 88:62 հաշվով՝ «Արթիկի»:
5 տուրից հետո առաջատարն «Արցախն» է 9 միավորով, 8-ական միավոր ունեն ու 2-3-րդ տեղերում են «Ուրարտուն» ու ՖԻՄԱ-ն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: