9254 դիտում

Հայաստանի ընտրանին ՖԻԲԱ-ի աղյուսակում առաջադիմել է 6 տեղով


Լուսանկարը` Բասկետբոլի ֆեդերացիա


ՖԻԲԱ-ն հրապարակել է բասկետբոլի ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 6 հորիզոնականով ու 89-րդն է:

Եվրոպայի 2021 թվականի նախընտրական փուլում Հայաստանի հավաքականը նոյեմբերին անցկացրել է 2 հանդիպում:

Նիկշա Բացվեւիչի սաները հյուրընկալվելիս 80:63 հաշվով հաղթել էին Ալբանիային, իսկ Երեւանում 71:78 հաշվով զիջել Դանիայի ընտրանուն: Ալբանացիները վարկանիշային աղյուսակի 81-րդ տեղում են, իսկ Դանիան՝ 71-րդ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին