Ապրիլ 20, 2024
8967 դիտում

ՊՆ-ում զինհաշմանդամների համար մրցաշար է կազմակերպվել


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել է մարզական միջոցառում:

ՊՆ-ի եւ «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող մրցաշարի նպատակն է սպորտի միջոցով ապահովել հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար, խթանել նրանց լիարժեք ինտեգրումը հասարակական կյանքին:

Մրցաշարի ընթացքում կազմակերպվել են շախմատի, շաշկու, բազկամարտի եւ սեղանի թենիսի մրցումներ:

Մրցանակային տեղեր զբաղեցրած զինհաշմանդամներին պարգեւատրել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա նշել է, որ Արցախյան ազատամարտի տարիներին, ինչպես նաեւ զինվորական ծառայության ընթացքում, տարբեր հանգամանքներում հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ապահովման խնդիրները ԶՈւ ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին