Ապրիլ 24, 2024
10598 դիտում

Պատերազմի մարզիկների մեծարումը ֆիզկուլտ ինստիտուտում


Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողները, ովքեր մասնակցել են 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին, հավաքվել էին միասին:

Հարազատ ինստիտուտի կազմակերպած միջոցառմանը ներկա են եղել Mediamax Sport«Պատերազմի մարզիկները» շարքի հերոսներից շատերը, հրավիրվածների թվում էին նաեւ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ Շուլի Հակոբյանն ու Նարեկ Մալխասյանը:

Միջոցառման մասնակիցները նախ հարգել են Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակն ու ծաղիկներ դրել ինստիտուտի բակում տեղադրված հուշաքարին:

Ռեկտոր Վահրամ Առաքելյանը նշել է, որ անկախության սերնդի զինվորները շատերին տվեցին արիության դասեր ու վերահաստատեցին հզոր բանակ ունենալու կարեւորությունը. «ԲՈւՀ-ն իր պարտք է համարում ստեղծելու կրթական արտոնյալ ու բարձրակարգ պայմաններ պատերազմի մարզիկների համար ու ոգեշնչել մյուս զինվորներին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին