Ապրիլ 20, 2024
16512 դիտում

Ջրագնդակի զարգացման համար դրամահավաք է կազմակերպվել


Լուսանկարը` gofundme.com


Ջրագնդակի մրցավար Օմար Բարդումյանը, որը բնակվում ու աշխատում է ԱՄՆ-ում, վերջերս այցելել էր Հայաստան:

ԱՄՆ վերադառնալուց հետո նա հանգանակություն է սկսել Հայաստանում ջրագնդակի զարգացման համար։

«30 տարի անց իմ առաջին այցելությունն է եղել հայրենիք: Շատ տեղեր եմ այցելել, այդ թվում եղել եմ Հայաստանի ջրագնդակի փոքրիկ ֆեդերացիայում: «Ջրադգնդակի ծրագրի» նկատմամբ երեխաների վերաբերմունքն ինձ մեծ խանդավառությամբ լցրեց, բայց միաժամանակ հասկացա դրամական աջակցության անհրաժեշտության մասին: Երեխաները գնդակների, գլխարկների ու լուսատախտակների կարիք ունեն: Ցանկանում եմ ֆոնդ ստեղծել, որպեսզի նրանց հնարավորինս շատ մարզագույք ուղարկենք ու մեծապես նպաստենք մարզաձեւի զարգացմանը»,- ասել է Բարդումյանը:

Դրամահավաքի մեկնարկը տալու առաջին օրերի ընթացքում արդեն հավաքվել է  1855 դոլար: Բոլոր ցանկացողները կարող են գումար փոխանցել հետեւյալ հղմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին