Ապրիլ 26, 2024
7634 դիտում

Դանիայի ընտրանու մարզիչը շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին


Լուսանկարը` Բասկետբոլի ֆեդերացիա


Հայ երկրպագուները երեկ հետաքրքիր բասկետբոլային երեկոյի ականատես եղան:

Լեփ-լեցուն «Միկա» մարզահամալիրում մրցում էին Հայաստանի ու Դանիայի ընտրանիները: Հիմնական ժամանակի 69:69 հաշվից հետո պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որում 78:71 հաշվով ուժեղ էին դանիացիները:

«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆեդերացիային ջերմ հյուրընկալության համար: Շնորհակալ եմ նաեւ երկրպագուներին դահլիճում հիանալի մթնոլորտն ապահովելու համար: Շատ լավ խաղ էր ու շոու, մանավանդ Հայաստանի երիտասարդ բասկետբոլային սերնդի համար»,- նշել է Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Էրեզ Բիտմանը:

Նա ընդգծել է, որ դա մեկ տարվա ընթացքում իրենց առաջին պաշտոնական հանդիպումն էր ու չգիտեր՝ ինչ կարող է սպասել իր սաներից.

«Մենք լավ թիմ ունենք, հավաքականում երիտասարդ բասկետբոլիստներ են հանդես գալիս, որոնք խաղում են Իսպանիայում ու Իտալիայում: Սա շատ կարեւոր հաղթանակ էր մեզ համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին