8364 դիտում

Բասկետբոլի թիմը ԵԱ-ին կմասնակցի առանց Ռայան Բոաթրայթի


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բասկետբոլի հավաքականը Երեւանում պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Նոյեմբերի 23-ին հանդիպում է լինելու Ալբանիայի, իսկ 26-ին` Դանիայի հետ:

Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչն ու ավագ Ամիրան Ամիրխանովը պատասխանել են լրագրողների հարցերին:

Նիկշա Բավցեւիչ

Ցավոք, բայց Ալբանիան այս ընթացքում ընկերական հանդիպումներ չի անցկացրել, ու մենք հնարավորություն չենք ունեցել հետեւել նրան: Ամռանը նրանց դեմ մրցել ենք, շատ ագրեսիվ ու կոպիտ թիմ է, սակայն հիմա նոր մարզիչ ունեն, մոտեցումները եւս փոխված կլինեն: Բացի այդ էլ հանդես են գալու առանց առաջատարի:

Ռայան Բոաթրայթը ժամանել էր Հայաստան, սակայն հավաքականի եւ մարզչական շտաբի վերաբերյալ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով հեռացվել է թիմից:
Չեմ ցանկանա բոլոր մանրամասները պատմել, բայց ֆեդերացիայի անդամներն ու ես, որպես մարզիչ, կայացրինք այս որոշումը: Բասկետբոլը թիմային մարզաձեւ է, պետք է պաշտպանենք ֆեդերացիայի շահերը: Բոաթրայթը շատ կարեւոր խաղացող է, սակայն ամենակարեւորը չէ. ամենակարեւորը թիմն է:

Մենք ունենք մի շարք լավ խաղացողներ ԱՄՆ-ում, որտեղ հիմա առաջնություն է ընթանում, ցավոք, նրանք չեն կարող միանալ մեզ: Ստեղծված վիճակում շանսերը նվազում են, բայց անելու ենք մեր առավելագույնը: Մենք թիմ ստեղծելու գործընթացում ենք եւ դրական ենք մոտենում այս հանդիպումներին:

Բացի այս երկու խաղից մենք փետրվարին ու հունիսին պատասխաններ ենք ունենալու, այն ժամանակ ավելի ուժեղ կլինենք, քանի որ չենք ունենա կադրային խնդիրներ, կհավաքվի մեր երազանքի թիմը:

Ամիրան Ամիրխանով

Մեր թիմին ութ նոր երիտասարդ խաղացող է միացել, նրանք ցանկանում են հաստատվել ու լավագույնս դրսեւորել իրենց: Լավ մարզումներ ենք անցկացնում, ֆիզիկապես ու հոգեպես լավ վիճակում ենք գտնվում: Կարծում եմ, որ Ալբանիայի դեմ կկարողանանք հաջողության հասնել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին